+37499 558685
artravel.am ar.travel.am@gmail.com, info@artravel.am

Արևոտ Հայաստան / 7 օրյա շրջագայություն Հայաստանով

Արևոտ Հայաստան
7 Օրյա տուր Հայաստանով 
Հայաստանով 7 օրյա շրջագայությունը ձեզ կպարգևի անմոռանալի տպավորություններ՝ Հայաստանի գլխավոր տեսարժան վայրեր, պատմական հուշակոթողներ, համեղ կերակուրներ, հյուրընկալ մարդիկ: 7 Օրյա շրջագայություն Հայաստանում՝ 7 օր անընդմեջ ուրախության և արևային տրամադրություն: 



Օր 1. Երեւան - օդանավակայան - հյուրանոց – զբոսանք մայրաքաղաքով 
Ժամանում Երեւան: Վայրէջք Զվարթնոց օդանավակայանում, տեղափոխում հյուրանոց Երեւանում, հանգստից հետո երեկոյան զբոսանք մայրաքաղաքով - Կասկադ, Օպերային թատրոն, Հյուսիսային պողոտա, Հանրապետության Հրապարակ, հանգիստ «Երգող Շատրվաններ»-ի մոտ, վերադարձ հյուրանոց: 
Օր 2. Երեւան – Սբ. Էջմիածին - Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե - Զվարթնոց 
Նախաճաշ հյուրանոցում: Էքսկուրսիա դեպի սբ. Էջմիածին` Հայաստանի հոգեւոր կենտրոն: Մենք կայցելենք Էջմիածնի Մայր տաճար (VI դ.), եկեղեցիներ Սբ. Գայանե և Սբ. Հռիփսիմե (կառուցված 7-րդ դարում ի հիշատակ առաջին քրիստոնյաների, որոնք նահատակվել են Տրդատ 3-ի օրոք: ), որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այցելություն դեպի Զվարթնոց – վաղ միջնադարյան հայկական տաճար: Համաձայն հայ պատմիչ Սեբեոսի` կառուցվել է կաթողիկոս Ներսես III Շինարարի կողմից (642 - 662 թթ.). Վերադարձ Երևան: 
Օր 3. Երևան - Գառնի - Գեղարդ - մասնակցություն լավաշիվ պատրասմանը 
Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն Մատենադարան՝ հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ: Ուղևորություն դեպի Գառնի` 1-ին դարի հայկական հեթանոսական տաճար նվիրված հին հայկական արևի աստված Միհրին: Գառնիում մենք կմասնակցենք Լավաշի պատրասմանը, որը 2014 թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում որպես մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգություն: Այնուհետև, ուղևորություն դեպի Գեղարդ՝ 4-րդ դարի բացառիկ վանական համալիր: Գառիի հեթանոսական տաճարը և Գեղարդի վանքը հանդիսանում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգության օբյեկտներ:   
Օր 4. Երևան - ազատ օր 
Օր 5. Երևան - ազատ օր 
Օր 6. Երևան - Գառնի - Գեղարդ – Սևան – Դիլիջան – Հաղարծին - Գոշավանք 
Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն Գառնու հեթանոսական տաճար (I դ.): Այնուհետև ուղևորվում ենք դեպի Գեղարդի վանք (IV դ.): Ճանապարհը շարունակում ենք դեպի կապուտակ Սևան` Կովկասի ամենամեծ և աշխարհի խոշորագույն բարձր-լեռնային քաղցրահամ լիճերից մեկը: Այցելություն Սևանավանք` հայկական վանական համալիր Սևանի թերակղզու վրա (874 թ.): Էքսկուրսիա դեպի Դիլիջան - քաղաք Տավուշի մարզում: Սովորաբար տեղացիները Դիլիջանն անվանում են հայկական Շվեյցարիա կամ փոքրիկ Շվեյցարիա, այն հանդիսանում է Հայաստանի կարևորագույն առողջարանային քաղաքներից մեկը: Էքսկուրսիա դեպի Հաղարծնի վանք (X-XIII դդ.): Ճանապարհը շարունակում ենք դեպի Գոշավանք (XII – XIV դդ.): Գոշավանքը միջնադարյան Հայաստանի հոգևոր, կրթական և մշակույթային խոշոր կենտրոններից է: 
Օր 7. Երևան - Վերնիսաժ - Քաղցրավենիքների շուկա - օդանավակայան 
Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում հյուրանոցից, այցելություն Վերնիսաժ, որտեղ կարելի է ձեռք բերել յուրօրինակ նվերներ, քաղցրավենիքների շուկա, տեղափոխում օդանավակայան:

Արժեքը ներառում է՝ 
* Տրանսֆերներ՝ օդանավակայան - հյուրանոց- օդանավակայան
* Կացություն 3 աստղանի հյուրանոցում Երևանում 
* Նախաճաշ հյուրանոցում 
* Վարորդով տրանսպորտային միջոց ամբողջ էքսկուրսիոն ծրագրի ընթացքում 
* Պրոֆեսիոնալ գիդ 
* Թանգարանների, պատմական վայրերի մուտքի տոմսեր (Մատենադարան, Գառնու տաճար, Զվարթնոց)
* Աղբյուրի ջուր սպասարկող տրանսպորտում 
* Շուրջօրյա կապ տուրիստների հետ հեռախոսով Հայաստանում գտնվելու ողջ ընթացքում 


կարող եք դիտել նաև

Ձմեռային տուր Հայաստանում
Ձմեռային տուր Հայաստանում
Ձմեռային 7-օրյա տուր Հայաստանում Օր 1. Ժամանում Երևան: Տեղափոխում հյուրանոց: Հանգստից հետո ամփոփիչ տուր Երևանով: Մ...
Հանգստյան օրեր Հայաստանում
Հանգստյան օրեր Հայաստանում
Հանգստյան օրեր Հայաստանում Ցանկանում եք կտրվել առօրյա հոգսերից և վայելել հանգիստ, սակայն ունեք կարճ ժամանակ` ընդամ...