+37499 558685
artravel.am ar.travel.am@gmail.com, info@artravel.am

Գինու և կոնյակի տուր / 7 Օրյա տուր Հայաստանում

7 Օրյա տուր Հայաստանում / Գինու և կոնյակի տուր 

Այս 7 օրյա տուրը Հայաստանով իր մեջ ամփոփում է Հայաստանի գլխավոր տեսարժան վայրերը, ինչպես նաև Հայաստանում գինեգործական ավանդույթների, կոնյակի պատրաստման պատմությունը: Դուք կայցելեք Հայաստանի ամենագեղեցիկ վայրերը, կծանոթանաք երկրի պատմությանը, կճաշակեք ավանդական կերակրատեսակներ: Գեղեցիկ բնություն, արև, համեղ կերակուրներ, հյուրասեր մարդիկ՝ այն ամենը, ինչ հարկավոր է հիանալի ժամանակ վայելելու համար:

Օր 1. Երեւան - օդանավակայան - հյուրանոց – զբոսանք մայրաքաղաքով 
Ժամանում Երեւան: Վայրէջք Զվարթնոց օդանավակայանում, տեղափոխում հյուրանոց Երեւանում, հանգստից հետո երեկոյան զբոսանք մայրաքաղաքով - Կասկադ, Օպերային թատրոն, Հյուսիսային պողոտա, Հանրապետության Հրապարակ, հանգիստ «Երգող Շատրվաններ»-ի մոտ, վերադարձ հյուրանոց: 
Օր 2. Երեւան – Երևանի կոնյակի գործարան  - Էջմիածին - Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե - Զվարթնոց 
Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն Երեւանի կոնյակի գործարան, էքսկուրսիա և կոնյակի համտես: Էքսկուրսիա դեպի սբ. Էջմիածին` Հայաստանի հոգեւոր կենտրոն: Մենք կայցելենք Էջմիածնի Մայր տաճար (VI դ.), եկեղեցիներ Սբ. Գայանե և Սբ. Հռիփսիմե (կառուցված 7-րդ դարում ի հիշատակ առաջին քրիստոնյաների, որոնք նահատակվել են Տրդատ 3-ի օրոք: ), որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այցելություն դեպի Զվարթնոց – վաղ միջնադարյան հայկական տաճար: Համաձայն հայ պատմիչ Սեբեոսի` կառուցվել է կաթողիկոս Ներսես III Շինարարի կողմից (642 - 662 թթ.). Վերադարձ Երևան: 
Օր 3. Երևան - Գառնի - Գեղարդ – Սևան – Դիլիջան – Հաղարծին - Գոշավանք 
Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն Գառնու հեթանոսական տաճար (I դ.): Այնուհետև ուղևորվում ենք դեպի Գեղարդի վանք (IV դ.): Ճանապարհը շարունակում ենք դեպի կապուտակ Սևան` Կովկասի ամենամեծ և աշխարհի խոշորագույն բարձր-լեռնային քաղցրահամ լիճերից մեկը: Այցելություն Սևանավանք` հայկական վանական համալիր Սևանի թերակղզու վրա (874 թ.): Էքսկուրսիա դեպի Դիլիջան - քաղաք Տավուշի մարզում: Սովորաբար տեղացիները Դիլիջանն անվանում են հայկական Շվեյցարիա կամ փոքրիկ Շվեյցարիա, այն հանդիսանում է Հայաստանի կարևորագույն առողջարանային քաղաքներից մեկը: Էքսկուրսիա դեպի Հաղարծնի վանք (X-XIII դդ.): Ճանապարհը շարունակում ենք դեպի Գոշավանք (XII – XIV դդ.): Գոշավանքը միջնադարյան Հայաստանի հոգևոր, կրթական և մշակույթային խոշոր կենտրոններից է: 
Օր 4. Երևան - Խոր Վիրապ - Նորավանք - Արենի 
Նախաճաշ հյուրանոցում: Էքսկուրսիա դեպի Խոր Վիրապ վանական համալիր, որտեղից կարելի է հիանալ բիբլիական Արարատ լեռով, որի վրա, ըստ ավանդության, հայտնվել է Նոյան տապանը Ջրհեղեղից հետո: Շարունակում ենք ճանապարհը դեպի Նորավանք (XIII դար), որը ավելի խորհրդավոր է դառնում կարմիր ժայռեռով շրջապատված: Այցելություն Արենի գյուղ` գինու գործարան, գինու համտես պատրաստված տեղական խաղողից: Վերադարձ Երեւան: 
Օր 5. Երևան – ազատ օր: 
Օր 6. Երեւան - Մատենադարան - Մուղնի - Հովհաննավանք - Սաղմոսավանք 
Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն Մատենադարան՝ հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ: Ուղեւորություն դեպի Մուղնու վանք (XIII դ.), որը կառուցվել է Սբ. Գևորգի մասունքների վրա, Հովհաննավանք (V դ.) և Սաղմոսավանք (XIII դ.) վանքեր: Այուհետև ուղևորվում ենք դեպի Հայաստանի ամենամեծ գինու – կոնյակի – օղու գործարաններից մեկը՝ Արմենիա Ուայն: Էքսկուրսիա և գինու համտես:
Օր 7. Երևան - օդանավակայան 
Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում հյուրանոցից, այցելություն Վերնիսաժ, որտեղ կարելի է ձեռք բերել յուրօրինակ նվերներ, քաղցրավենիքների շուկա, տեղափոխում օդանավակայան:


կարող եք դիտել նաև

Հանգստյան օրեր Հայաստանում
Հանգստյան օրեր Հայաստանում
Հանգստյան օրեր Հայաստանում Ցանկանում եք կտրվել առօրյա հոգսերից և վայելել հանգիստ, սակայն ունեք կարճ ժամանակ` ընդամ...
Ձմեռային տուր Հայաստանում
Ձմեռային տուր Հայաստանում
Ձմեռային 7-օրյա տուր Հայաստանում Օր 1. Ժամանում Երևան: Տեղափոխում հյուրանոց: Հանգստից հետո ամփոփիչ տուր Երևանով: Մ...