Մեծ Պատմություն Իրանի սրտում

Տուրի տևողությունը: 7 օր - 6 գիշեր
Տուրի մեկնարկը: Շիրազ, Յազդ, Իսպահան
Գին: $ 1050
Օր 1. Շիրազում, մենք կայցելենք Զանդիեհ համալիրը, որը ներառում է Ամրոց, Պարս թանգարանը, շուկան և մզկիթը: Այնուհետև մենք կհիանանք Շիրազի այգիներով (Էրամ կամ Ջահան նամա), կտեսնենք երկու ամենահայտնի պարսկական բանաստեղծներ Հաֆեզի և Սաադիի դամբարանները, Ալիեբն Խամզան (սրբատեղի) և Ղուրանի Դարպասները: Երեկոյան մենք կկատարենք կարճատև ուղևորություն դեպի Քալլաթ: Գիշերակաց մոտակա հյուրանոցում:
Օր 2. Մենք ուղևորվում ենք Պերսեպոլիս, այնուհետև այցելում Պերսեպոլիսի և Նակշ-է Ռուստամ (Նեկրոպոլ) ավերակները: Մենք կուղևորվենք դեպի Յազդի կողմը, կանգ կառնենք, որպեսզի տեսնենք Պասարգադը (Կյուրոս Մեծի դամբարանն ու պալատները) և Աբարքուում 4000-ամյա կիպարիսը և կգնանք Յազդ:
Օր 3. Յազդում Լռության Աշտարակը, Ատաշկադեհը (զրադաշտական կրակի տաճար), ջրի Թանգարանը և Ամիր Ճախմախի Հրապարակն այցելելուց հետո, օրվա երկրորդ կեսը կնվիրենք Յազդի ավանդական քաղաքային հրապարակին և նրա հիմնական տեսարժան վայրերին՝ ներառյալ Ջամեի մզկիթը, Ալեքսանդրի բանտը, Դավազդահ Իմամի դամբարանը, Զուր Խանեն (պարսկական ավանդական վարժարանը):
Օր 4. Այսօր մենք կգնանք դեպի Յազդի ծայրամասը՝ այցելելով Մեյբոդը, Չակ Չակը (հայտնի զրադաշտական պանթեոն), Սեֆյան քարավանատունը, պատմական Յախչալն ու Խարանաքը: Մենք կանցկացնենք գիշերը անապատում վրաններ խփելով:
Օր 5. Անապատից մենք կանցնենք 250կմ ճանապարհ դեպի Իսպահան՝ ճանապարհին այցելելով պատմական ամրոց Նաեին և Նարինը: Մենք կհասնենք Իսպահան մոտավորապես կեսօրին: Օրվա երկրորդ կեսին մենք կքայլենք գետի մոտով՝ այցելելով պատմական կամուրջները:
Օր 6. Առավոտյան մենք կտեսննք Նակշ-է Ջահան հրապարակը, Շեյխ Լոթֆոլահ մզկիթը, Իմամ մզկիթը և Ալի Քաթփուի պալատը, իսկ ճաշից հետո կուսումնասիրենք Չեհել Սոտունի պալատը, պարսկական շուկան և կծանոթանանք պարսկական արհեստագործության և արհեստանոցների հետ:
Օր 7. Մեր ճանապարհորդության վերջին օրը մենք կայցելենք Ջաամէի մզկիթը, Վանքի մայր տաճարը և Սբ. Մարիամ եկեղեցին, ինչպես նաև կայցելենք գնդապետ Բեխրադիսի պատմական տունը մինչ երեկոյան Թեհրան մեկնելը:
Ճանապարհորդության արժեքը ներառում է՝
• Տրանսֆեր օդանավակայան – հյուրանոց – օդանավակայան
• Կացություն 3* հյուրանոցում (երկտեղանի համարում)
• Նախաճաշ, ճաշ ռեստորանում իրանական ուտեստներով
• Վարորդով մեքենա
• Պրոֆեսիոնալ անգլերեն / իտալերեն լեզվով գիդ
• Թանգարանների / պատմական վայրերի մուտքի տոմսեր
Արժեքը չի ներառում՝
• Ավիատոմս
• Բժշկական ապահովագրություն
Արժեքը 1 անձի համար է (երկտեղանի համարում)
Արժեքը կարող է փոփոխվել սեզոնից և մարդաքանակից: Մեծ խմբի կամ ցածր սեզոնի դեպքում կլինի հավելյալ զեղչ:
կարող եք դիտել նաև

Իրանական մարգարտյա հրաշալիքները Տևողություն՝ 5 – 6 օր Շիրազ – Աբարքու – Իսպահան – Կաշան – Աբյանեհ Գին՝ 90...