+37499 558685
artravel.am ar.travel.am@gmail.com, info@artravel.am

Հայաստանում Ամանորն անցկացնելու 5 պատճառ

5 պատճառ Ամանորը Հայաստանում նշելու համար 
Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոները մոտենում են : Եթե ձեզ հետաքրքիր է, թե որտեղ կարելի է անցկացնել դրանք, մենք կաշխատենք համոզել, որ Հայաստանը լավագույն տարբերակներից մեկն է: Ահա և 5 պատճառ: 




1.Ամանորյա սեղանը երբևէ  այնքան առողջ և միաժամանակ անառողջ չի եղել: Հայկական խոհանոցը միշտ բնական է, էկոլոգիապես մաքուր և առողջ, բոլոր ուտեստները շատ համեղ են իրենց բաղադրիչներով, հայկական ամանորյա սեղանը մշտապես առատ է և աննկատ կարելի է չափազանց շատ ուտել, սակայն այնքան համեղ է, որ դիմադրելն անհնար է: 
2. Ուրիշ ոչ մի տեղ դուք չեք լսի այսքան գեղեցիկ և յուրօրինակ կենացներ և բարեմաղթանքներ, որքան այստեղ: Ասում են՝ Ամանորյա և Սուրբ Ծննդյան անկեղծ ասված բարեմաղթանքները իրականանում են: Պատկերացրեք՝ որքան բարիքներ դուք կստանաք Տիեզերքից հետ այսքան բարեմաղթանքներից, որոնք ասվում են տեղացիների կողմից, որոնք ջերմացնում են իրենց բարությամբ և հյուրընկալությամբ: Եվ վերջապես, հայերը տոնում են Նոր տարին երկու անգամ,Նոր Տարին՝ դեկտեմբերի 31-ին, Հին Նոր տարին Հունվարի 13-ին, այնպես որ, եթե չեք հասցրել 31-ին լինել Հայաստանում, ուշ չէ՝ դեռ կա Հունվարի 13-ը: 
3. Դուք կգտնեք արևի, ձմռան փայլի և սիրո հիանալի անկեղծ միաձուլում Ամանորյա տոնական սեղանի շուրջ, որը ուղեկցվում է լեգենդար հայկական կոյակով: Հայկական կոնյակը հանդիսանում է կարևոր խորհրդանիշներից մեկը, այդ պատճառով նրա մեջ ներդնում են առավել ջանք և սեր՝ համը դարձնելով անկրկնելի: Դուք հաճելիորեն կզարմանաք Հայաստանում տեսնելով ջերմ արևի և ձյան համադրությունը: 
4. Սա մի ժամանակ է, երբ կարող եք ծանոթանալ բազմապիսի Ամանորյա և Սուրբ Ծննդյան ավանդույթներին: Ամանորյա գիշերը բոլոր հարազատները միմյանց հետ հավաքում են տոնական սեղանի շուրջ և նշելում այս լուսավոր և կախարդական տոնը՝ մինչ առավոտ վայելելով բազմապիսի ավանդական համեղ ուտեստներ և քաղցրավենիքներ: 
5. Մեկ օրում կարելի է մի քանի տեսարժան վայրեր այցելել, որոնք գտնվում են միմյանց շատ մոտիկ: Դա հնարավորություն է տալիս յուրաքանչյուր Ամանորյա տոնական օրը անցկացնել տարբեր վայրերում. պատմական և ժամանակակից ռեստորաններ, միջնադարյան վանքեր և անկրկնելի բնության տեսարաններ, ավանդական երաժշտություն, տոնական տրամադրություն, բարի մարդիկ, ահա այն ամենը ինչ պետք է իրական տոն ստեղծելու համար: Անկասկած պետք է համտեսել հայկական խաշը, համեղ հարիսան, թփով տոլման, հակական խորովածը, պասուց տոլման և այլ հայկական ավանդական ուտեստներ: 
Հայաստանը միշտապես ուրախ է զարմացնել և ուրախացնել իր հյուրերին: 



կարող եք դիտել նաև

Հայաստանի Հանրապետություն
Հայաստանի Հանրապետություն
Հայաստանի մասին Անվանումը: Հայաստան, պաշտոնական անվանումը` Հայաստանի Հանրապետություն: Տարածքը: 29 743 կմ2 տարածք Գ...