+37499 558685
artravel.am ar.travel.am@gmail.com, info@artravel.am

Ձմեռային տուր Հայաստանում

Ձմեռային 7-օրյա տուր Հայաստանում 8 օր / 7 գիշեր








Օր 1. Երևան - տուր Երևանով
Ժամանում Երևան: Տեղափոխում հյուրանոց: Հանգստից հետո ամփոփիչ տուր Երևանով: Մենք կայցելենք Հայաստանի ամենամեծ եկեղեցին` Սբ. Գրիգոր Լուսավորիչը, որը նվիրված է Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700 ամյակին: Կտեսնենք ամենագեղեցիկ հրապարակներից մեկը` Հանրապետության Հրապարակը, ժամանակակից Հյուսիսային պողոտան, կայցելենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, կանգ կառնենք Հաղթանակի այգում, որտեղից բացվում է Երևան քաղաքի անկրկնելի տեսարան, կշրջենք Կասկադով: Կվերադառնանք հյուրանոց: Երեկոյան ողջույնի ընթրիք: Գիշերակաց Երևանում: 
Օր 2. Երևան - Երևանի կոնյակի գործարան - Էջմիածին - Զվարթնոց
Նախաճաշից հետո կայցելենք Երևանի կոնյակի գործարանը, կոնյակի համտես: Այնուհետև այցելություն Սուրբ Էջմիածին, Մայր Տաճարը, Սբ. Գայանե և Սբ. Հռիփսիմե եկեղեցիները: Վերադարձի ճանապարհին կայցելենք Զվարթնոցի տաճարը:  
Օր 3. Երևան - Գառնի - Գեղարդ - Ծաղկաձոր 
Նախաճաշից հետո կմեկնենք Երևանից դեպի Ծաղկաձոր: Մինչ Ծաղկաձորը կայցելենք Գառնու հեթանոսական տաճարը և Գեղարդի վանքը: Այնուհետև կմեկնենք Ծաղկաձոր: Գիշերակաց Ծաղկաձորում:
Օր 4. Ծաղկաձոր - յուրաքանչյուր օր ավտոբուսը կտանի ձեզ Ծաղկաձորի լեռան մոտ 
Օր 5. Ծաղկաձոր - յուրաքանչյուր օր ավտոբուսը կտանի ձեզ Ծաղկաձորի լեռան մոտ 
Օր 6. Ծաղկաձոր - յուրաքանչյուր օր ավտոբուսը կտանի ձեզ Ծաղկաձորի լեռան մոտ 
Օր 7. Ծաղկաձոր - Սևանա լիճ - Սևանավանք - Դիլիջան - Հաղարծին - Գոշավանք - Երևան
Նախաճաշից հետո էքսկուրսիա դեպի Սևանա լիճ, որը համարվում է աշխարհի ամենամեծ լեռնային քաղցրահամ լճերից մեկը, կայցելենք Սևանավանք և ճանապարհը կշարունակենք դեպի քաղաք Դիլիջան, կայցելենք Հաղարծնի վանքը և Գոշավանքը: Վերադարձ Երևան:
Օր 8. Նախաճաշից հետո տեղափխում Զվարթնոց օդանավակայան: Թռիչք: 




կարող եք դիտել նաև

5 Օրյա տուր Հայաստանով
5 Օրյա տուր Հայաստանով
5 Օրյա ամփոփ տուր Հայաստանով 5 օր / 4 գիշեր Ընտրելով 5 օրյա ճամփորդություն Հայաստան, դուք կհասցնեք տեսնել Հայաստան...