+37499 558685
artravel.am ar.travel.am@gmail.com, info@artravel.am

7 օրյա տուր Հայաստանում / Հայաստանը 7 օրում

Հայաստանը 7 օրում 
7-օրյա տուրը (7 օր / 6 գիշեր) Հայաստանում նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են տեսնել ամբողջ Հայաստանը մեկ շաբաթում, ծանոթանալ հայակական մշակույթին, համեղ ուտեստներին և ճարտարապետությանը: Դուք կհասցնեք տեսնել ամբողջ Հայաստանը մեկ շաբաթում, 7-օրյա տուրը Հայաստանով կնվիրի ձեզ անմոռանալի հիշողություններ:


Օր 1. Երեւան - օդանավակայան - հյուրանոց – զբոսանք մայրաքաղաքով
Ժամանում Երևան: Հանդիպում Զվարթնոց օդանավակայանում, տեղափոխում հյուրանոց Երեւանում, հանգստից հետո ամփոփիչ տուր Երևանով` Կասկադ, Օպերայի թատրոն, Հյուսիսային պողոտա , Հանրապետության Հրապարակ: Երեկոյան զբոսանք մայրաքաղաքի կենտրոնով: Ընթրիք: Գիշերակաց Երևանում 
Օր 2. Երևան – Գառնի – Գեղարդ – Ծաղկաձոր 
Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն Գառնու հեթանոսական տաճար (I դ.): Այնուհետև ուղևորվում ենք դեպի Գեղարդի վանք (IV դ.): Ճանապարհը շարունակում ենք դեպի զբոսաշրջային քաղաք Ծաղկաձոր, որը գտնվում է ծովի մակերևույթից 1841 մ բարձրության վրա: Շրջագայություն Ծաղկաձորի ճոպանուղով և այցելություն Կեչառիսի վանք XI-XIII դդ: Ընթրիք: Գիշերակաց Ծաղկաձորում: 
Օր 3. Ծաղկաձոր – Սևան – Սելիմի լեռնանցք – Քարահունջ – Գորիս
Նախաճաշից հետո մեկնում դեպի գեղատեսիլ Սևանա լիճ: Հայաստանի և Կովկասի ամենամեծ քաղցրահամ լիճն է, աշխարհի ամենամեծ բարձր-լեռնային քաղցրահամ լճերից մեկը: Շարունակում ենք ճանապարհը դեպի Սելիմի լեռնանցք: Այցելություն աշխարհի ամենահին աստղադիտարաններից մեկը` Քարահունջ: Այն նախապատմական մեգալիթյան կառույց է, աշխարհի հնագույն աստղադիտարանը, պատմամշակութային արգելոց: Շարունակում ենք ճանապարհը դեպի Գորիս քաղաք: Ընթրիք: Գիշերակաց Գորիսում: 
Օր 4. Գորիս – Տաթև - Արենի – Նորավանք – Խոր Վիրապ – Երևան 
Նախաճաշից հետո ուղևորվում ենք աշխարհահռչակ զբոսաշրջային վանական համալիր Տաթև: Տաթևի վանքը հիմնադրվել է 9-րդ դարում: Կշրջենք աշխարհի ամենաերկար ճոպանուղով, որը անվանվել է “Տաթևեր”: Այնուհետև կուղևորվենք դեպի Արենի – հնագույն բնակավայր, որը հայտնի է իր գինեգործությամբ: Գինու համտես: Շարժվում ենք դեպի Նորավան, որը հիմնադրվել է XIII դ.: Շրջապատված լինելով անկրկնելի կարմիր ժայռերով ստեղծում է յուրահատուկ միստիկ մթնոլորտ: Մեր ճանապարհը շարունակում ենք դեպի Խոր Վիրապ` հնագույն վանք, որը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը: Այն հայտնի է իր գեղեցիկ տեսարանով դեպի բիբլիական Արարատ լեռը: Այսօրվա մեր վեջին կանգառը մայրաքաղաք Երևանում է: Գիշերակաց Երևանում: 
Օր 5. Երեւան - Էջմիածին – Երևանի կոնյակի գործարան 
Նախաճաշ հյուրանոցում: Էքսկուրսիա դեպի սբ. Էջմիածին` Հայաստանի հոգեւոր կենտրոն: Մենք կայցելենք Էջմիածնի Մայր տաճար (VI դ.), եկեղեցիներ Սբ. Գայանե և Սբ. Հռիփսիմե, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Վերադարձ Երևան, այցելություն Երեւանի կոնյակի գործարան, կոնյակի համտես: 
Օր 6. Երեւան – Մատենադարան - Օշական - Մուղնի - Կարմրավոր - Ovanavank – Սաղմոսավանք
Նախաճաշ: Ուղևորություն դեպի Մատենադարան` հին ձեռագրերի գիտահետազոտական Կոնտրոն: Ուղեւորություն դեպի Օշական - հին սրբատեղի Հայաստանում: Մենք կայցելենք Մուղնու վանքը (XIIIդ.), որը կառուցվել է Սբ. Գևորգի մասունքների վրա, Կարմրավոր եկեղեցի (7դ.), Հովհաննավանք (Vդ.) և Սաղմոսավանք (XIIIդ.) վանքերը: Վերադարձ Երևան, այց Վերնիսաժ - նվերների և յուրահատուկ իրերի շուկա և քաղցրավենիքների շուկա:
Օր 7 Երևան - օդանավակայան
Մեկնում հյուրանոցից, տեղափոխում օդանավակայան:


կարող եք դիտել նաև

Հանգստյան օրեր Հայաստանում
Հանգստյան օրեր Հայաստանում
Հանգստյան օրեր Հայաստանում Ցանկանում եք կտրվել առօրյա հոգսերից և վայելել հանգիստ, սակայն ունեք կարճ ժամանակ` ընդամ...
Ձմեռային տուր Հայաստանում
Ձմեռային տուր Հայաստանում
Ձմեռային 7-օրյա տուր Հայաստանում Օր 1. Ժամանում Երևան: Տեղափոխում հյուրանոց: Հանգստից հետո ամփոփիչ տուր Երևանով: Մ...