+37499 558685
artravel.am ar.travel.am@gmail.com, info@artravel.am

Տուր դեպի Գառնի - Գեղարդ

Տուր դեպի Գառնի – Գեղարդ
Գառնի - Գեղարդ ճամփորդությունը ձեզ կընկղմի Հայաստանի դարավոր պատմության մեջ, կծանոթացնի հելլենիստական շրջանի և միջնադարյան ճարտարապետության հետ: 




Ուղևորություն դեպի Գառնի` 1-ին դարի հայկական հեթանոսական տաճար նվիրված հին հայկական արևի աստված Միհրին: Գտնվում է Երևանից 28 կմ հեռավորության վրա Կոտայքի մարզում, Ազատ գետի հովտում, Գառնի գյուղի կողքը: Գառնին Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի միակ պահպանված հուշարձանն է, որը պատկանում է հեթանոսական և հելլենիստական շրջանին: Գառնու ամրոցը հիշատակվում է Տիզիանի կողմից դեռ 1-ին դարում: Կառուցվել է հայ թագավոր Տրդատ I (54-88 թթ.) 76 թ.-ին, որի մասին վկայում է այստեղ իսկ գտնված իր գրությունը հունարեն լեզվով: Գառնին յուրահատուկ հայկական հեթանոսական տաճար է,  պատմամշակութային արգելոց-թանգարան, որը ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային մրցանակ: 
Այցելություն Գեղարդ, նաև գործածվում է Այրիվանք անվանումը (քարանձավային վանք) – վանական համալիր, եզակի ճարտարապետական կառույց Կոտայքի մարզում: Ամբողջական անվանումն է Գեղարդավանք: Վանքը հիմնադրվել է IV դարում քարանձավից սկիզբ առնող սրբազան աղբյուրի տեղում, այդ պատճառով ստացել է Այրիվանք անվանումը, որը նշանակում է «Քարանձավային վանք». Ավանդության համաձայն, վանքի հիմնադիրն է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Գեղարդը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ: 



կարող եք դիտել նաև

Օձուն - Հաղպատ - Սանահին
Օձուն - Հաղպատ - Սանահին
Տուր դեպի Օձուն – Հաղպատ – Սանահին Այցելություն Օձուն` գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում՝ մարզկենտրոն Վ...
Շրջայց Երևանում
Շրջայց Երևանում
Շրջայց Երևանում` Էրեբունու թանգարան – Ծիծեռնակաբերդ – Մատենադարան Սիթի տուր Երևանում: Եթե որոշել եք տեսնել հնագու...