+37499 558685
artravel.am ar.travel.am@gmail.com, info@artravel.am

Տուր դեպի Տաթև

Տուր դեպի Տաթևի վանք – Տաթևեր ճոպանուղի – Քարահունջ 

Տուր դեպի Տաթևի վանք, միջնադարյան վանական համալիր Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Սիսիան քաղաքից 35 կմ հարավ, Տաթև գյուղի մոտ։ Հիմնադրվել է IV դ., գլխավոր եկեղեցին՝ 906 թ.։ Հանդիսանում է խոշոր տուրիստական համալիրի մի մասը, որի մեջ նաև ընդգրկված է նաև "Տաթևի թևեր" ճոպանուղին, տրավերտինից բնական կամուրջը, որը կրում է "Սատանի կամուրջ" անվանումը և այլ տեսարժան վայրեր: 
Տաթևի թևեր (Տաթևեր) ճոպանուղին Հալիձորը և Տաթևի վանքը իրար հետ կապող ճոպանուղի Հայաստանում։ Այն Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին (5752 մ), 12 րոպե անմոռանալի թռիչք Որոտանի կիրճի վրայով, երկնային մայրուղի 320 մետր բարձրության վրա: 
Այցելություն միստիկ վայր Զորաց քարեր կամ Քարահունջ անվանմամբ. նախապատմական մեգալիթյան կառույց, աշխարհի հնագույն աստղադիտարան: Այն թվագրվում է մ.թ.ա. 6-5-րդ հազարամյակներով, տեղակայված է քարերով սփռված դաշում, որոնք էլ ծառայել են որպես շինարարական նյութ: Կառույցը ինքնին բաղկացած է 223 (միայն համարակալված) բազալտե (Քարահունջ - մ.թ.ա. VII-III հազարամյակ) քարերից 1,5—2,8 մ բարձրությամբ և 8,5 տոննա ծանրությամբ:
Շրջագայությունը դեպի Տաթև ընկղմում է Հայաստանի դարավոր պատմության խորքերը, ծանոթացնում յուրօրինակ ճարտարապետության և մտքի թռիչքի հետ:



կարող եք դիտել նաև

Խոր Վիրապ - Արենի - Նորավանք
Խոր Վիրապ - Արենի - Նորավանք
Էքսկուրսիա դեպի Խոր Վիրապ – Արենի – Նորավանք Ճամփորդություն դեպի հնագույն վանական համալիրներ: Առաջին կանգառը Խոր ...
Տուր դեպի Էջմիածին
Տուր դեպի Էջմիածին
Տուր դեպի Էջմիածին Տուր դեպի Սուրբ Էջմիածին - Սբ. Հռիպսիմե - Սբ. Գայանե - Մայր Տաճար – «Էջմիածնի գանձերը» – Զվարթն...