+37499 558685
artravel.am ar.travel.am@gmail.com, info@artravel.am

Շրջայց Երևանում

Շրջայց Երևանում` Էրեբունու թանգարան – Ծիծեռնակաբերդ – Մատենադարան 
Սիթի տուր Երևանում: Եթե որոշել եք տեսնել հնագույնի և ժամանակակիցի համադրությունը, ապա Երևանով շրջայցը հենց ձեզ համար է:  
Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է և ամենամեծ քաղաքը Հայաստանում, աշխարհի ամենահնագույն քաղաքներից մեկը: 


Այցելություն  Էրեբունի ամրոց և թանգարան: Էրեբունին Ուրարտական հնագույն քաղաք է` հիմնադրված մ.թ.ա. 782 թ., որի շուրջ կառուցվել է ներկայիս Երևանը: «Ֆորբս» ամսագիրը Էրեբունի ամրոցն ընդգրկել է աշխարհի 9-ը հնագույն ամրոցների շարքում:  Այցելություն Ծիծեռնակաբերդ – Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:  Այցելություն Մատենադարան - հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, որն ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Երեկոյան ոտքով զբոսանք Երևանի կենտրոնով` Կասկադ, Օպերա, Հյուսիսային պողոտա, Հանրապետության Հրապարակ – մասնակցություն երգող շատրվաններ շոուին:


կարող եք դիտել նաև

Տուր դեպի Տաթև
Տուր դեպի Տաթև
Տուր դեպի Տաթևի վանք – Տաթևեր ճոպանուղի – Քարահունջ Տուր դեպի Տաթևի վանք, միջնադարյան վանական համալիր Հայաստանի Հա...
Խոր Վիրապ - Արենի - Նորավանք
Խոր Վիրապ - Արենի - Նորավանք
Էքսկուրսիա դեպի Խոր Վիրապ – Արենի – Նորավանք Ճամփորդություն դեպի հնագույն վանական համալիրներ: Առաջին կանգառը Խոր ...