+37499 558685
artravel.am ar.travel.am@gmail.com, info@artravel.am

Լաստիվեր - Անապատ քարանձավ - ջրվեժ

Լաստիվեր - Անապատ քարանձավ - Ջրվեժ
Արշավ դեպի Լաստիվեր: Դեպի Լաստիվեր տուրը բնության և արշավների սիրահարների համար է: Ճանապարհը շատ հետաքրքիր և գեղեցիկ է, գրավում է հատկապես էքստրեմալ տուրիստներին: Արշավի ընթացքում մենք կտեսնենք անապատ-քարանձավը, գեղեցիկ արագահոս գետը, փոքր և մեծ ջրվեժները, անտառը և գեղեցիկ բնություն, զբոսաշրջիկների մեծամասնությունը ընտրում են Լաստիվեր տուրը, որպեսզի տեսնեն Հայաստանի բնության գեղեցիկ և անկրկնելի վայրերը: Լաստիվերը գտնվում է Տավուշի մարզում: Տարածքի կեսը ծածկված է անտառներով և կանաչ տարածքներով: Մարզը հարուստ է գետերով: Ամենախոշորը Աղստևն գետն է, որի նշանավոր վտակներից Խաչաղբյուրը տանում է Իջևանի գեղեցիկ անկյունները` դեպի Լաստիվեր: 
Մեր առաջին կանգառը զբոսաշրջային հանգստավայր Ապագա Ռեզորթում է, որտեղ կան 40 ձիեր, որոնք հատուկ ընտրված և վարժեցված են ձիավարություն համար, կատարելապես հարմարեցված են լեռնային կյանքին, չեն վախենում բարձրությունից (կարելի է պատվիրել ձիարշավ – հավելյալ վճար): Տուրը սկսում է հենց այստեղից: Գնում ենք դեպի քարանձավ: XIII-XIV դդ. մոնղոլական արշավանքների ժամանակ բնակչությունը թաքստոց է գտել այս քարանձավում: Քարանձավը գտնվում է գրեթե ձորի ուղղաձիգ լանջին, որին հասնելու համար  մարդիկ ստիպված էին կառուցել գերաններից պատրաստված աստիճաններ ,կառույցը նման էր լաստի, այդ պատճառով տեղացիները սկսեցին այս վայրն անվանել «Լաստիվեր»: Մենք կտեսնենք զարմանալի բառելիեֆներ քարանձավի պատին, որը պատկերում է հարսանիք: Այս խորաքանդակը թողնված է այն մարդու կողմից, ով այստեղ է եղել իր ճգնավորության ժամանակ, այդ իսկ պատճառով նաև կոչում են «Անապատ»: Իջնում ենք դեպի կիրճ և ահա ներքևում հրաշալի ջրվեժն է, որը այստեղի բնության անբաժան մասն է:



կարող եք դիտել նաև

Շրջայց Երևանում
Շրջայց Երևանում
Շրջայց Երևանում` Էրեբունու թանգարան – Ծիծեռնակաբերդ – Մատենադարան Սիթի տուր Երևանում: Եթե որոշել եք տեսնել հնագու...
Օձուն - Հաղպատ - Սանահին
Օձուն - Հաղպատ - Սանահին
Տուր դեպի Օձուն – Հաղպատ – Սանահին Այցելություն Օձուն` գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում՝ մարզկենտրոն Վ...
Տուր դեպի Գառնի - Գեղարդ
Տուր դեպի Գառնի - Գեղարդ
Տուր դեպի Գառնի – ԳեղարդԳառնի - Գեղարդ ճամփորդությունը ձեզ կընկղմի Հայաստանի դարավոր պատմության մեջ, կծանոթացնի հե...