+37499 558685
artravel.am ar.travel.am@gmail.com, info@artravel.am

Օձուն - Հաղպատ - Սանահին

Տուր դեպի Օձուն – Հաղպատ – Սանահին








Այցելություն Օձուն` գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում՝ մարզկենտրոն Վանաձորից 47 կմ հյուսիս-արևելք։ Գտնվում է Սանահինի երկաթուղային կայարանից 2 կմ դեպի հարավ և ոչ հեռու Սանահին և Հաղպատ վանքերից: Գյուղում պահպանվել է Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին,որը պատկանում է գմբեթավոր բազիլիկ եկեղեցիների տիպին (VI-VII դդ.): 
Այցելություն Հաղպատ և Սանահին վանքեր (10-13 դդ.), որոնք Հայաստանի ճարտարապետության կարևորագույն հուշարձաններից են: Պատահական չէ, որ նրանք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ: Հաղպատը գործող վանք է նույնանուն Հաղպատ գյուղում: Հիմնադրվել է 976 թ. Աշոտ III Ողորմածի կողմից: Այցելություն Սանահին – X-XIII դդ. Վանական համալիր, հիմնադրել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 966 թ.-ին. Երկու վանքերը հիացնում են իրենց ճարտարապետությամբ և չափսերով: Ճանապարհը դեպի վանքերը ինչքան էլ որ հեռու է, սակայն ամբողջ ճանապարհը գնում է գեղեցիկ վայրերով: 



կարող եք դիտել նաև

Շրջայց Երևանում
Շրջայց Երևանում
Շրջայց Երևանում` Էրեբունու թանգարան – Ծիծեռնակաբերդ – Մատենադարան Սիթի տուր Երևանում: Եթե որոշել եք տեսնել հնագու...