+37499 558685
artravel.am ar.travel.am@gmail.com, info@artravel.am

Խոր Վիրապ - Արենի - Նորավանք

Էքսկուրսիա դեպի Խոր 
Վիրապ – Արենի – Նորավանք Ճամփորդություն դեպի հնագույն վանական համալիրներ:







Առաջին կանգառը Խոր Վիրապն է: Ըստ Ագաթանգեղոսի՝ Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը` խոր փոսը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Լուսավորիչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է իբրև պետական կրոն 301 թ.։ Մոտ 642 թ.-ին Ներսես Գ կաթողիկոսը սրբազան վիրապի վրա կանգնեցրել է մի մատուռ ի հիշատակ Գրիգոր Լուսավորչի: Վանքը հայտնի է նաև իր գտնվելու վայրով, որտեղից անկրկնելի տեսարան է բացվում դեպի աստվածաշնչյան Արարատ լեռը:  Նորավանք ուղևորվելու ճանապարհին այց Արենի գյուղ, որը հայտնի է իր համեղ գինով (գինում համտես), այնուհետև շարժվում ենք դեպի Նորավանք վանական համալիր XIII դար: Վանքը շրջապատող կարմիր ժայռերը ստեղծում ենք յուրահատուկ խորհրդավոր մթնոլորտ: 


կարող եք դիտել նաև

Տուր դեպի Գառնի - Գեղարդ
Տուր դեպի Գառնի - Գեղարդ
Տուր դեպի Գառնի – ԳեղարդԳառնի - Գեղարդ ճամփորդությունը ձեզ կընկղմի Հայաստանի դարավոր պատմության մեջ, կծանոթացնի հե...
Շրջայց Երևանում
Շրջայց Երևանում
Շրջայց Երևանում` Էրեբունու թանգարան – Ծիծեռնակաբերդ – Մատենադարան Սիթի տուր Երևանում: Եթե որոշել եք տեսնել հնագու...