+37499 558685
artravel.am ar.travel.am@gmail.com, info@artravel.am

Հայաստանի Հանրապետություն

Հայաստանի մասին
Անվանումը: Հայաստան, պաշտոնական անվանումը` Հայաստանի Հանրապետություն: 
Տարածքը: 29 743 կմ2 տարածք Գտնվում է Առաջավոր Ասիայի հյուսիսային մասում՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմուտքում։ Հյուսիսում սահմանակցում է Վրաստանին, արևելքում՝ Ադրբեջանին, հարավում՝ Իրանին, արևմուտքում՝ Թուրքիային։ 
Բնակչությունը: 2015 թվականի դրությամբ ունի 2 974 693 բնակիչ: Աշխարհում` 11 մլն: 
Մայրաքաղաք: Երևան 
Դրոշ: Հայաստանի Հանրապետության դրոշը կարմիր, կապույտ, ծիրանագույն (վերևից ներքև), հավասարաչափ հորիզոնական շերտերով ուղղանկյուն պաստառ է: 
Լեզու: Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, սակայն բնակչության մեծամասնությունը նաև ազատ տիրապետում է ռուսերենին և կարող է համարվել երկրորդ լեզու, անգլերենը նույնպես համարվում է երկրորդ լեզու` երիտասարդների շրջանում: 
Կրոն: Բնակչության մոտ 94%-ը տոկոսը իրեն Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ է համարում։ Հայաստանն առաջին երկիրն է աշխարհում, որը քրիստոնեությունը 301 թ. ընդունեց որպես պետական կրոն: 
Կառավարություն: Հայաստանը ունիտար կառուցվածքով, բազմակուսակցական համակարգով ժողովրդավարական ազգային պետություն է։ 
Արժույթ: Դրամ, շրջանաձության մեջ են 10, 20, 50, 100, 200, 500 կոպեկները և 1000, 5000, 10 000, 20 000, 50 000 և 100 000 թղթադրամները: 
Ինտերներ դոմեն: .am 
Հեռախոսի կոդ: +374 
Կլիմա: ՀՀ տարածքը գտնվում է մերձարևադարձային գոտու հյուսիսային լայնություններում: Այն բնութագրվում է չոր ցամաքային կլիմայով ու տարվա 4 եղանակների առկայությամբ։ Հայաստանի Հանրապետության տարածքում կլիմայաստեղծ գործոնները բազմազան են: Կլիման հիմնականում լեռնային է՝ կապված ռելիեֆի հետ: Զգալի ազդեցություն ունեն հարևան զոնաները՝ Արաբական թերակղզու անապատները, Սև և Կասպից ծովերին մոտ լինելը, ինչպես նաև Իրանական ու Փոքրասիական բարձրավանդակների հարևանությունը։


կարող եք դիտել նաև