+37499 558685
artravel.am ar.travel.am@gmail.com, info@artravel.am

5 Օրյա տուր Հայաստանով

5 Օրյա ամփոփ տուր Հայաստանով 5 օր / 4 գիշեր  
Ընտրելով 5 օրյա ճամփորդություն Հայաստան, դուք կհասցնեք տեսնել Հայաստանի հայտնի տեսարժան վայրերը, ծանոթանալ երկրի պատմությանը և համտեսել համեղ ուտեստներ: Այս ամփոփ ճամփորդությունը Հայաստան կթողնի ամենաջերմ տպավորությունները, որից կցանկանաք կրկին վերադառնալ: 


5 Օրյա ճամփորդություն Հայաստանում
Օր 1. Երեւան - օդանավակայան - հյուրանոց – զբոսանք մայրաքաղաքով 
Ժամանում Երեւան: Հանդիպում Զվարթնոց օդանավակայանում, տեղափոխում հյուրանոց Երեւանում, հանգստից հետո երեկոյան զբոսանք Երևանում - Կասկադ, Օպերային թատրոն, Հյուսիսային պողոտա, Հանրապետության Հրապարակ, վերադարձ հյուրանոց: 
Օր 2. Երևան - Խոր Վիրապ - Նորավանք - Արենի 
Նախաճաշ հյուրանոցում: Էքսկուրսիա դեպի Խոր Վիրապ վանական համալիր, որտեղից կարելի է հիանալ բիբլիական Արարատ լեռով, որի վրա, ըստ ավանդության, հայտնվել է Նոյան տապանը Ջրհեղեղից հետո: Շարունակում ենք ճանապարհը դեպի Նորավանք (XIII դար), որը ավելի խորհրդավոր է դառնում կարմիր ժայռեռով շրջապատված: Այցելություն Արենի գյուղ` գինու գործարան գինու համտես պատրաստված տեղական խաղողից: Վերադարձ Երեւան: 
Օր 3. Երեւան - Էջմիածին – Երևանի կոնյակի գործարան 
Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն Երեւանի կոնյակի գործարան, կոնյակի համտես: Էքսկուրսիա դեպի սբ. Էջմիածին` Հայաստանի հոգևոր կենտրոն: Մենք կայցելենք Էջմիածնի Մայր տաճար (VI դ.), եկեղեցիներ Սբ. Գայանե և Սբ. Հռիփսիմե, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, ինչպես նաև կայցելենք Զվարթնոցը – վաղ միջնադարյան հայկական տաճար, որը համաձայն հայ պատմիչ Սեբեոսի` կառուցվել է կաթողիկոս Ներսես III Շինարարի կողմից (642 - 662 թթ.),վերադարձ Երևան:  
Օր 4. Երևան - Գառնի - Գեղարդ – Սևանա լիճ – Սևանավանք 
Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն Գառնու հեթանոսական տաճար (I դ.): Այնուհետև ուղևորվում ենք դեպի Գեղարդի վանք (IV դ.): Ճանապարհը շարունակում ենք դեպի կապուտակ Սևան` Կովկասի ամենամեծ և աշխարհի խոշորագույն բարձր-լեռնային քաղցրահամ լիճերից մեկը: Այցելություն Սևանավանք` հայկական վանական համալիր Սևանի թերակղզու վրա (874 թ.): 
Օր 5. Երևան - օդանավակայան 
Նախաճաշ հյուրանոցում: Մեկնում հյուրանոցից, տեղափոխում օդանավակայան:


կարող եք դիտել նաև

Ձմեռային տուր Հայաստանում
Ձմեռային տուր Հայաստանում
Ձմեռային 7-օրյա տուր Հայաստանում Օր 1. Ժամանում Երևան: Տեղափոխում հյուրանոց: Հանգստից հետո ամփոփիչ տուր Երևանով: Մ...