+37499 558685
artravel.am ar.travel.am@gmail.com, info@artravel.am

Դասական 7-օրյա տուր Հայաստանում

7-օրյա տուր Հայաստանում 7 օր/ 6 գիշեր 
Որոշել եք կատարել ճամփորդություն դեպի Հայաստան և տեսնել մեր երկրի գլխավոր տեսարժան վայրերը, ուրեմն 7-օրյա տուր Հայաստանում փաթեթը հենց Ձեզ համար է: Կատարելով 7 օրյա տուր Հայաստանում` դուք հնարավորություն կունենաք տեսնել բացառիկ, հնագույն ճարտարապետական կառույցներ, վայելել գեղեցիկ բնությունը և համտեսել անկրկնելի ուտեստներ: Հայաստան ճամփորդություն կատարելը կթողնի անմոռանալի տպավորություններ ձեր սրտերում:
Օր 1. Երեւան - օդանավակայան - հյուրանոց – զբոսանք մայրաքաղաքով
Ժամանում Երեւան: Հանդիպում Զվարթնոց օդանավակայանում, տեղափոխում հյուրանոց Երեւանում, հանգստից հետո երեկոյան զբոսանք Երևանում - Կասկադ, Օպերային թատրոն, Հյուսիսային պողոտա, Հանրապետության Հրապարակ, վերադարձ հյուրանոց: 
Օր 2. Երևան - Խոր Վիրապ - Նորավանք - Արենի
Նախաճաշ հյուրանոցում: Էքսկուրսիա դեպի Խոր Վիրապ վանական համալիր, որտեղից կարելի է հիանալ բիբլիական Արարատ լեռով, որի վրա, ըստ ավանդության, հայտնվել է Նոյան տապանը Ջրհեղեղից հետո: Շարունակում ենք ճանապարհը դեպի Նորավանք (XIII դար), որը ավելի խորհրդավոր է դառնում կարմիր ժայռեռով շրջապատված: Այցելություն Արենի գյուղ` գինու գործարան գինու համտես պատրաստված տեղական խաղողից: Վերադարձ Երեւան:
Օր 3. Երևան - Գառնի - Գեղարդ – Սևան
Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն Գառնու հեթանոսական տաճար (I դ.): Այնուհետև ուղևորվում ենք դեպի Գեղարդի վանք (IV դ.): Ճանապարհը շարունակում ենք դեպի կապուտակ Սևան` Կովկասի ամենամեծ և աշխարհի խոշորագույն բարձր-լեռնային քաղցրահամ լիճերից մեկը: Այցելություն Սևանավանք` հայկական վանական համալիր Սևանի թերակղզու վրա (874 թ.):
Օր 4. Երեւան - Երևանի կոնյակի գործարան - Էջմիածին – Զվարթնոց
Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն Երեւանի կոնյակի գործարան, կոնյակի համտես:Էքսկուրսիա դեպի սբ. Էջմիածին` Հայաստանի հոգեւոր կենտրոն: Մենք կայցելենք Էջմիածնի Մայր տաճար (VI դ.), եկեղեցիներ Սբ. Գայանե և Սբ. Հռիփսիմե, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Երևան վերադառնալու ճանապարհին այցելություն Զվարթնոց տաճար (7դ.)
Օր 5. Երեւան - ազատ օր: 
Ազատ օրը կարող է փոխարինվել ցանկացած տուրով ձեր հայեցողությամբ:
Ազատ օրը կարող է փոխարինվել այցելությամբ դեպի Տաթևի վանք - "Տաթևեր" ճոպանուղի - Քարահունջ:
Օր 6 Երեւան - Օշական - Մուղնի - Կարմրավոր - Hovanavank - Սաղմոսավանք
Ուղեւորություն դեպի Օշական - հին սրբատեղի Հայաստանում: Մենք կայցելենք Մուղնու վանքը (XIII դ.), որը կառուցվել է Սբ. Գևորգի մասունքների վրա, Կարմրավոր եկեղեցի (7 դ.), Հովհաննավանք (V դ.) և Սաղմոսավանք (XIII դ.) վանքերը: Վերադարձ Երևան, այց Վերնիսաժ - նվերների և յուրահատուկ իրերի շուկա և քաղցրավենիքների շուկա:
Օր 7 Երևան - օդանավակայան
Մեկնում հյուրանոցից, տեղափոխում օդանավակայան:




կարող եք դիտել նաև

Հանգստյան օրեր Հայաստանում
Հանգստյան օրեր Հայաստանում
Հանգստյան օրեր Հայաստանում Ցանկանում եք կտրվել առօրյա հոգսերից և վայելել հանգիստ, սակայն ունեք կարճ ժամանակ` ընդամ...
5 Օրյա տուր Հայաստանով
5 Օրյա տուր Հայաստանով
5 Օրյա ամփոփ տուր Հայաստանով 5 օր / 4 գիշեր Ընտրելով 5 օրյա ճամփորդություն Հայաստան, դուք կհասցնեք տեսնել Հայաստան...
Ձմեռային տուր Հայաստանում
Ձմեռային տուր Հայաստանում
Ձմեռային 7-օրյա տուր Հայաստանում Օր 1. Ժամանում Երևան: Տեղափոխում հյուրանոց: Հանգստից հետո ամփոփիչ տուր Երևանով: Մ...